«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 7 մլրդ 713 մլն դրամով եւ դեկտեմբերի 2-ին կազմել 120 մլրդ 688 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 2 մլրդ 239 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներն աճել են 5 մլրդ 474 մլն դրամով:

Նոյեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 785 մլն դրամով եւ նոյեմբերի 26-ին կազմել 260 մլրդ 47 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 254 մլն դրամով, կազմելով 85 մլրդ 361 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 1 մլրդ 272 մլն դրամով եւ կազմել 33 մլրդ 734 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 29 մլն դրամով եւ կազմել 9 մլրդ 632 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 770 մլն դրամով եւ կազմել 131 մլրդ 319 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 69 մլրդ 579 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 19 մլն դրամով), ժամկետայիններըՙ 61 մլրդ 740 մլն դրամ (նվազումըՙ 789 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մարվել է 600 մլն դրամի 50-շաբաթյա ՊՊՙ 9,7140 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Արտարժույթի շուկա

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,36 տոկոսովՙ 501,01 դրամից հասնելով 499,19 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 76,271 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 499,39 դրամ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 5 մլն ՌԴ ռուբլիՙ 17,75 դրամ փոխարժեքով եւ 5 մլն 100 հազ. ԱՄՆ դոլար` 501 դրամ փոխարժեքով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4