«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2004-12-07 | #220, 2004-12-08 | #221, 2004-12-09


ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Մեծարգո խմբագիր «Ազգ» օրաթերթի,

Ձեր թերթի դեկտեմբերի 7-ի համարում տեղ է գտել «Հյուսիսային պողոտա» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանի հայտարարությունը: Մենք մեր պարտքն ենք համարում արձագանքել այդ հայտարարությանը, քանի որ այն իրականությանը չի համապատասխանում: ԱՄՆ կառավարությունը մուտքի արտոնագրի համար դիմողներից երբեք չի պահանջում հրաժարվել քաղաքացիությունից: Պարոն Հակոբյանի այն հայտարարությունը, թե իբր իրենից պահանջվել է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, կեղծ է: Հյուսիսային պողոտայի շինարարության ծրագրից տուժած ընտանիքներից ոչ մեկն այս հարցի առնչությամբ մեզ գրավոր դիմում չի ներկայացրել: Անվտանգության բաժնի տեղացի աշխատակիցներից մեկը խոսել է հավաքված ամբոխի հետ, խնդրել է նրանց ցրվելՙ առաջարկելով դեսպանատանն ուղղված ցանկացած հայտարարություն կամ հարց ներկայացնել գրավոր:

Հարգանքներովՙ ՄԵՐԻ ՍԹԻՔԼԶ, Հյուպատոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4