«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է «Միջազգային ներում» (Amnesty International) կազմակերպությանը եւ ստացել համաձայնություն` Հասարակածային Գվինեա այցելությանն աջակցելու եւ այնպիսի մարմինների հետ հանդիպումներ կազմակերպելու, որոնք կարող են ազդել հայ օդաչուների նկատմամբ կիրառվող գործընթացների վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ կազմակերպությունն ահազանգել է` միավորել ջանքերը եւ ներուժը ծառայեցնել հայ օդաչուների պահման պայմանների բարելավման ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաեւ Հռոմի պապին` առաջիկայում վերջինի եւ Հասարակածային Գվինեայի նախագահի հանդիպման կապակցությամբ, որպեսզի բարձրացվի մարդասիրական նորմերի պահպանման խնդիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4