ՌԱԿ մամլո կենտրոնական դիվանից հայտնում են, որ 4 տարի առաջ իսրայելյան զբոսաշրջության նախարարության մրցույթը շահած Հակոբ Անդրեասյանը ստանձնեց Հորդանան գետի ափին կառուցված համալիրի մոտ 9 լեզուներով պատրաստել Մարկոսի Ավետարանի Քրիստոսի մկրտության հատվածը: Հախճապակագործության մեջ միջազգային ճանաչում ունեցող Հակոբ Անդրեասյանն այդ աշխատանքները կատարել է բծախնդրորեն, հայկական զարդարվեստին բնորոշ ձեւերով:
Այժմ Հակոբ Անդրեասյանին պատվիրված է 31 լեզուներով ամբողջացնել սկսված գործը: Մկրտության հատվածի հայերեն թարգմանության ծախսերը հոգալու է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ եւ Սբ. Հարության տաճարի տեսուչ Սամուել ծ. վրդ. Աղոյաննՙ ի հիշատակ ծնողների:
Յուրաքանչյուր լեզվի համար հատկացված է 165x120 սմ հատակագիծ եւ նախատեսված է ավարտել 2005-ին:
Մարկոսի Ավետարանի Քրիստոսի մկրտության հատվածի այս շարունակությունը եւս նախորդի պես կատարվելու է հայկական զարդարվեստով եւ, բնականաբար, աշխարհի արվեստասեր հանրության ուշադրությանն է արժանանալու:
Մ. Բ.