Ամանորի շեմին ամեն տարի կրկնվող եղեւնիների կոտորածը, համապատասխան օղակների հավաստիացումներով, այս տարի չի լինի: Սակայն հանրապետության գլխավոր տոնածառը հավաքվելու է բնական եղեւնիների ճյուղերից: Այդ նպատակով ամեն տարի մեծ քանակությամբ եղեւնիներ են հատվում: Կարծում ենք, բոլորովին էլ դժվար չէ արհեստական ճյուղեր պատվիրել եւ ամեն տարի գլխավոր տոնածառը դրանցով հավաքել: Սրանով Երեւանի քաղաքապետարանը կազատվի ամեն տարի ճյուղեր բերելու հոգսից: Եթե նույնիսկ գլխավոր տոնածառի համար ընդամենը ճյուղեր կտրվեն, ինչը կասկածելի է, դարձյալ բնությանը մեծ վնաս է հասցվում: Բացի այդ, կա նաեւ հարցի հոգեբանական կողմըՙ Ամանորին բոլորին ուրախացնող տոնածառի ճյուղերը մի քանի օրից թափում են:
Ա. Ա.