Երեկ Լոռու մարզի Արեւաշող գյուղում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արք. Բունիաթյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի եւ հոգեւոր դասի մասնակցությամբ օծվեց ու բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բարերարն է համագյուղացի Սամվել Ադամյանը (այժմ ապրում եւ աշխատում է Դոնեցկում): Սուրբ պատարագից հետո Վեհափառ հայրապետը բարերար Սամվել Ադամյանի կուրծքը զարդարեց Մայր աթոռի բարձրագույն պարգեւովՙ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո շքանշանով: Եկեղեցու օծման եւ օրհնության արարողությունից հետո մատուցվեց օրհնված մատաղը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ