«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ

Երեկ ամբողջ օրվա ընթացքում եւ երեկոյան Երեւանի փոխանակման կետերում 1 դոլարի դիմաց տալիս էին 465 դրամ, վաճառումՙ 471-ով: Արդեն 1 օրից ավելի է, որ դոլարը մնում է կայուն: «Հայկական Ուոլ սթրիթում»ՙ Տիգրան Մեծի պողոտայի եւ Կասյան փողոցի արժույթի փոխանակման կետերում, երեկ եվրոն գնվում էր 626, վաճառվումՙ 630 դրամով, ռուսական 1 ռուբլինՙ համապատասխանաբար 16,3 եւ 16,5:

Նյու Յորքում երեկ դոլարը եվրոյի նկատմամբ արժեւորվել է 0,3 տոկոսով եւ կազմել 1.3297: Դոլարը արժեւորվել է նաեւ անգլիական ֆունտ ստեռլինգի նկատմամբ 0,6 տոկոսով, շվեյցարական ֆրանկի նկատմամբՙ 0,4, ճապոնական իենի նկատմամբՙ 0,6 տոկոսով: Այս տվյալները հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Եվրոգոտու երկրները, ըստ BBC-ի, մտահոգված են, որ թույլ դոլարը կարող է հարվածել այդ երկրների արտահանմանը: Այս տարվա սեպտեմբերից սկսվեց եվրոյի նկատմամբ դոլարի սրընթաց անկումը ասիական շուկաներումՙ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի. երեքշաբթի օրը 1 եվրոն վաճառվում էր 1,3470 դոլարով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4