«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 30 ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԼՂ-ՈՒՄ

Թուրքիայի ներկայացուցիչները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում իրագործել մինչեւ 30 բիզնես-նախագծեր, ինչին, սակայն, վճռականորեն խոչընդոտում է Ադրբեջանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Այս մասին ասել է «Ավանդույթ» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Վալերի Բալայանըՙ ելույթ ունենալով «Պատերազմի տնտեսությունից դեպի խաղաղության տնտեսություն» գրքի շնորհանդեսին Ստեփանակերտում:

Գրքի ստեղծման նախաձեռնողներն են International Alert (Մեծ Բրիտանիա) եւ «Ավանդույթ» (ԼՂՀ) կազմակերպությունները: Այն կազմվել է International Alert-ի իրականացրած «Բիզնես եւ հակամարտություն» տարածաշրջանային նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է նպաստել տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորմանըՙ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցության միջոցով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4