Դեկտեմբերի 13-16-ը Թբիլիսիում եւ Երեւանում անցկացվում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գործընկերների հետ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի ոչ պաշտոնական սեմինար, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նախատեսվում էր, որ սեմինարն անցկացվելու է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մայրաքաղաքներում, սակայն Ադրբեջանի իշխանությունները չապահովեցին անհրաժեշտ պայմանները, մասնավորապեսՙ չհամաձայնեցին Բաքվում ընդունել Հայաստանի ներկայացուցիչներին:
Թբիլիսիում եւ Երեւանում անցկացվելիք սեմինարին կմասնակցեն 34 պետություններիՙ ՆԱՏՕ-ի 23 անդամ-երկրների եւ 11 գործընկեր-երկրների ներկայացուցիչներ: Սեմինարի հիմնական թեման կլինի ՆԱՏՕ-ի Ստամբուլի գագաթաժողովից հետո «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ռազմական չափման քննարկումըՙ ուսուցման եւ կրթության հարցերի հատուկ շեշտադրմամբ: