Երկուշաբթի օրը Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայից պահանջելու է, որ ճանաչի 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը, եթե Եվրոմիությունն Անկարայի հետ սկսի անդամակցության բանակցություններ, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: «Ֆրանսիան նման հարց կդնի: Ես կարծում եմ, որ այնպիսի մեծ երկիր, ինչպիսին Թուրքիան է, պետք է այդ մասին (Հայոց ցեղասպանության-խմբ.) հիշի», մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնիեն: