«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2004-12-16 | #227, 2004-12-17 | #228, 2004-12-18


ՀՄԱՅԱԿԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հմայակ Հովհաննիսյանը վրդովված է իր հասցեին հնչած որակումներից, թե ավանդների վերադարձման օրինագիծը քննարկելու համար արտահերթ նստաշրջան հրավիրելու իր նախաձեռնությունն ընդամենը շոու է, ներկայացում: Պարզվում է, Հմայակի նպատակը նույնիսկ այնքան էլ ավանդները չեն, որքան այդ հարցի միջոցով կոալիցիայի անդամ կուսակցությունների իրական կերպարն ու դեմքը բացահայտելը:

Կոալիցիայի անդամ կուսակցությունների ծրագրերում ավանդադրված գումարների վերադարձի վերաբերյալ կետեր ներառվել են, բայց այսօր այդ կուսակցություններից երկուսը փորձում են շրջանցել դրանք:

Ավանդների վերադարձման նոր կնքահայրը տաք քննարկումներ է ակնկալում խորհրդարանում, երկուշաբթի օրը: Մտավախություն ունի, թե այդ օրը, այնուամենայնիվ, նույնիսկ ստորագրահավաքին մասնակցած պատգամավորները կարող են այդ օրը չգալ խորհրդարան եւ տապալել քննարկումները: Եթե այդ հունով ընթանան իրադարձությունները, Հմայակը մտադիր է ուղղակի ԱԺ ամբիոնից դիմել ժողովրդին`«պատգամավորներին բերման ենթարկելու համար»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4