Ամերիկյան գիտական հետազոտական կենտրոններից մեկի երեկ հրապարակած եզրակացության համաձայն, Մ. Նահանգներում շատ տարածված մի քանի դեղամիջոցների ազդեցությունը սրտի աշխատանքի վրա խիստ բացասական է: Դրանք ենՙ նաբրոքսենը, սելեբրեքսը եւ վիոքսը, որոնք ունեն ցավազրկիչ հիանալի ազդեցություն, սակայն զրկում են սրտին նորմալ աշխատելու հնարավորությունից եւ երբեմն կարող են սրտի կաթված առաջացնել: Այս մասին CNN-ի հրապարակած լուրը հաղորդելու մեր նպատակն է զգուշացնել մեր այն հայրենակիցներին, ովքեր Մ. Նահանգներում գտնվող իրենց բարեկամներից դեղորայք են ստանում, որոնց թվում կարող են լինել նաեւ վերոհիշյալ դեղամիջոցները: