Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆստադտը հետեւել է Ֆրանսիայի եւ Ավստրիայի ղեկավարների օրինակինՙ կոչ անելով իր երկրում անցկացնել հանրաքվե Թուրքիայի Եվրոմիություն ընդունել-չընդունելու հարցով, եթե անգամ Անկարան կատարի իր առջեւ դրված բոլոր պայմանները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Անցյալ շաբաթ Եվրոմիության երկրները որոշում ընդունեցին 2005 թ. հոկտեմբերի 3-ին անդամության շուրջ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: