ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915թ.-ը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի կենսաթոշակին 2005թ.-ի հունվարի 1-ից ավելացնել 5 հազ. դրամ ամենամսյա հավելում:
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կենսաթոշակ նշանակող եւ վճարող մարմիններին հանձնարարվել է հավելումը վճարել յուրաքանչյուր ամիսՙ տվյալ ամսվա կենսաթոշակի հետ: