Վրաստանի «վարդյա» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի սիրելի վայրերից մեկըՙ Կրծանիսի կառավարական նստավայրը վաճառել է ամերիկացիներին 15 մլն դոլարով: Ըստ Ինտերֆաքսի, գնորդն ամերիկյան Basel Group ընկերությունն է: Կրծանիսը զբաղեցնում է 44 հա տարածք, շինությունների եւ կից կառույցների ընդհանուր թիվը 37 է: Վաճառքի գումարով Միխայիլ Սաակաշվիլին կառուցելու է իր նստավայրը Թբիլիսիի դարեր ի վեր գերազանցապես հայերով բնակեցված Հավլաբար թաղամասում: Հավելենք, որ այն քոթեջը, որտեղ բնակվում է Էդուարդ Շեւարդնաձեն, չի մտցվել Կրծանիսի սեփականաշնորհված տարածքի մեջ, այսինքնՙ մոտ 1 տարի առաջ իշխանությունից հեռացված Շեւարդնաձեն շարունակելու է ապրել իր տեղում: