Անդրադառնալով Նովոռոսիյսկի «Պորտ Կավկազ» նավահանգստի եւ վրացական Փոթիի միջեւ լաստանավային նոր երթուղուն, երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ երկաթուղային նոր երթուղու բացման համաձայնագիրը Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախարարները պետք է ստորագրեն հունվարի 10-ին, Փոթիում: Փոխադրումներ իրականացնող լաստանավը հնարավորություն ունի տեղափոխելու 24 վագոն: Այս երթուղու բացմամբ հայկական կողմն ակնկալում է գրեթե 30 տոկոսով նվազեցնել փոխադրումների ծախսերը: Ներկայումս Փոթի-Իլյիչովսկ, Փոթի-Բաթում լաստանավային փոխադրումների ծախսերը հայ փոխադրողների բեռների ինքնարժեքի մեջ կազմում էին 40 տոկոս: Բացի դրա նվազումից, այս երթուղու բացումը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:
Ա. Մ.