Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տրամադրած օպերատիվ տեղեկագրից, 2004 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2005 թ. հունվարի 10-ը հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, 4 մարդ զոհվել է, 41-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 11 դեպք, 2 մարդ զոհվել է, 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մ. Մ.