«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


Վ. ՊՈՒՏԻՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԻԱՅՆ ԻԲՐԵՎ ՄԻՋՆՈՐԴ»

ՄՈՍԿՎԱ, 11 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան խնդրի եւ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանը հանդես կգա միայն որպես միջնորդ: Այս մասին Մոսկվայում թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Ընդհանուր գծերով մենք անդրադարձանք տարածաշրջանի երկրներիՙ Ռուսաստանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի, հարաբերություններին», ասել է Պուտինը: Ըստ նրա, երկու երկրները ձգտում են հարեւանների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման: «Ռուսաստանը, իր հերթին, ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորի հակամարտությունները, որ մնացել են հետխորհրդային տարածքում, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը», նշել է Պուտինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4