Թուրք երգչուհի Սեդեն Գյուրելը այս սրբապղծությունը մեկնաբանում է որպես ցեղասպանության մասին խոսելու ցանկություն
Թուրք երգչուհի Սեդեն Գյուրելի «Bir Kadin S,arki SՓylՖyor» ալբոմի (2004) առաջին կատարումը Ադանայի հայության ջարդին (1909թ.) նվիրված հայկական «Ադանայի ողբը» երգի թուրքական աղավաղումն էՙ վերածված սիրերգիՙ «Պատճառս սերն է» (Sebebim As,k) վերնագրով:
«Պատճառս սերն է» աղավաղումի բառերը գրել է Սիբել Ալաշը, իսկ դուդուկի նվագակցումը կատարում է ստամբուլաբնակ երաժիշտ Շիրակ Շահրիկյանը: Շահրիկյանի մասնակցությունն այս սրբապղծությանն արժանացել է Ստամբուլի (Թուրքիա) հայության զայրույթին, որն, ինչպես Շահրիկյանը գրում է www.bolsohays.com -ում տպագրված ինքնարդարացման «Zorunlu Aciklama» թուրքերեն հոդվածում, արտահայտվել է բազմաթիվ բողոք-հեռախոսազանգերի միջոցով: Իր հերթին, Սեդեն Գյուրելը, 2004 թվականի սեպտեմբերին գրած նամակում փորձում է համոզել, որ երգի կատարման նպատակը թուրք ժողովրդին ցեղասպանության մասին պատմելն է (Գյուրելն օգտագործում է թուրքերեն soykirim-ցեղասպանություն բառը, այսպիսովՙ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը):
Թե ինչպես է թուրք հասարակությունը ծանոթանում Հայոց ցեղասպանությանը «Պատճառս սերն է» երգով, դժվար է ասել: Մի կողմիցՙ «Պատճառս սերն է» երգի բառերի վերջում հաճախ գրվում է «Խոսքՙ Սիբել Ալաշ, Ադանայի ողբը (հայկական երաժշտություն)», մյուս կողմից ապրիլի 24-ին երգը կատարվում է Թուրքիայի պետական հեռուստաընկերություններից մեկի էկրանինՙ մոտ տաս կիսամերկ կանանց պորտապարի զուգակցմամբ:
Երգի տեսահոլովակը կարելի է դիտել http://www.sedengurel.com/video/sebebimask.zip հասցեում:
* Նյութի թուրքերեն թարգմանություններն իրականացվել են թուրքագետ Արտակ Շաքարյանի,եւ ճարտարապետ Վահան Գավաֆյանի օգնությամբ:
Սույն հոդվածի «խմբագրված» տարբերակը տպագրվել է 2005 թվականի հունվարի 3-ին, Հունաստանի «Ազատ օր» օրաթերթի կողմից (www.azator.gr)ՙ առանց հեղինակի անվան հիշատակման:
ՍԻՄՈՆ ՄԱՂԱՔՅԱՆ, Դենվեր