ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԻՆՖՈ: ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Քիլի գլխավորած պատվիրակությունը նախօրեին Անկարայում հանդիպել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Բյուլենթ Արընչի - արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, հանդիպումից հետո պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրաքում իրագործված ցեղասպանությանն առնչվող հարցինՙ սենատոր Քիլն ասել է, թե նման հայտարարությունները խնդրահարույց են: «Նմանօրինակ հայտարարությունները կարող են որոշ արդյունքի հանգեցնել ԱՄՆ Կոնգրեսում: Հուսով եմՙ դուք կարող եք դրանից խուսափել», նախազգուշացրել է հանրապետական սենատորը:
Նույն աղբյուրի համաձայն, օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռիչարդ Արմիթեջն իր հերթին ԹԱՄԺ նախագահ Բյուլենթ Արընչին նախազգուշացրել է, թե Իրաքում ցեղասպանության մեղադրանքների հետ-անքով «Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը կարող է հավանության արժանանալ»: