Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» ֆուտբոլիստներ Աղվան Մկրտչյանն ու Ալեքսանդր Թադեւոսյանը հրավիրվել էին Վլադիկավկազի «Ալանիա»ՙ փորձաշրջանի: Նրանք «Ալանիայի» կազմում մասնակցել են հոլանդական «Ալմելո» թիմի հետ ընկերական առաջին հանդիպմանը: Խաղն ավարտվել է «Ալանիայի» հաղթանակով (9-0): Մեկական գնդակ իրենց հաշվին գրանցել են Ալեքսանդր Թադեւոսյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը: Վերջինս, որ հանդես էր գալիս Կիպրոսի «Օլիմպիակոսում», եւս փորձաշրջան է անցնում «Ալանիայում»: Ընդհանրապես «Ալանիան» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում բավական ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է իրականացնում: Բացի այդ երեք ֆուտբոլիստներից, ներկայում թիմում փորձաշրջան է անցնում Ռումինիայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլյան Դոլխան: Մոտ օրերս թիմին կմիանա նաեւ նախկինում «Ալանիայում» հանդես եկած լիտվացի պաշտպան Դարյուս Ժուտաուտասը, որը հանդես էր գալիս «Կաունասում»: