«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՏՈՒ

Հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 1 մլրդ 735 մլն դրամով եւ հունվարի 7-ին կազմել 133 մլրդ 785 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 8 մլրդ 914 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 7 մլրդ 179 մլն դրամով:

Դեկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 12 մլրդ 474 մլն դրամով եւ դեկտեմբերի 30-ին կազմել 285 մլրդ 172 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 861 մլն դրամով, կազմելով 98 մլրդ 569 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 244 մլն դրամով եւ կազմել 33 մլրդ 807 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 2 մլրդ 472 մլն դրամով եւ կազմել 13 մլրդ 162 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 8 մլրդ 897 մլն դրամով եւ կազմել 139 մլրդ 364 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 74 մլրդ 555 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 8 մլրդ 565 մլն դրամով), ժամկետայիններըՙ 65 մլրդ 79 մլն դրամ (աճըՙ 332 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ-ը մարել է 200 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:

Արտարժույթի շուկա

Հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժելն արժեզրկվել է 0,55 տոկոսովՙ 486,05 դրամից հասնելով 488,75 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 14,355 հազար ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 490 դրամ:

ՀՀ ԿԲ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4