Ինչպես տեղեկացանք արտակարգ իրավիճակների վարչության լրատվական կենտրոնի տրամադրած օպերատիվ տեղեկագրից, հունվարի 9-ին, ժամը 2:00-ի սահմաններում, փայտի ինքնաշեն վառարանում աթարի թերայրումից առաջացած շմոլ գազից թունավորվել եւ մահացել են Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչներՙ 1957 թ. ծնված Հայկ, 1959 թ. ծնված Աստղիկ, 1989 թ. ծնված Ռոստոմ Շահինյանները: Ընտանիքի երեք անդամների դիակները հայտնաբերվել են հունվարի 10-ին, ժամը 12:40-ի սահմաններում: Հարուցվել է քրեական գործ, որը վարում է Գեղարքունիքի մարզի դատախազությունը:
Մարմնական վնասվածք
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության օպերատիվ տեղեկագրից, հունվարի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հիվանդանոցից հաղորդվել է, որ մարմնական վնասվածքով իրենց է դիմել Սերյոժա Ա.-ն: Ոստիկանության աշխատակիցները մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արամ Ա.-ին: Վերջինս նույն օրը վիճաբանության ժամանակ վնասվածք է հասցրել Սերյոժա Ա.-ին:
Մ. Մ.