Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆրանսիական մասնաճյուղի տեղեկագիրը հաղորդում է, որ ՀԲԸՄ կարկառուն անդամ տիկին Սոնա Ադամյանին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւՙ Պատվո լեգեոնի շքանշան: 2004 թ. դեկտեմբերի 8-ին շքանշանը նրան է հանձնել Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դըբրեն:
Սոնա Ադամյանը ծնվել է Երուսաղեմում: Աշխատել է որպես թարգմանչուհի եւ միջազգային խորհրդատու: Ֆրանսիական շքանշանով պարգեւատրվել է բարեգործական միություններում կատարած կամավորական աշխատանքի, ինչպես նաեւ 21 տարվա մասնագիտական եւ հասարակական գործունեության համար:
ԱԺ նախագահն իր ելույթում շեշտել է տիկին Ադամյանի նվիրումն ու եռանդը, ինչպես նաեւ խոսել հայկականությունը եւ Ֆրանսիայի նվիրվածությունը, մայրական պարտականությունները եւ մասնագիտական հաջողությունը հմտորեն զուգորդելու նրա կարողության, ծավալած բարեսիրական գործունեության մասին:
Պարգեւատրման արարողության առթիվ հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպված ԱԺ նախագահի նստավայր Օթել Լասեում, որը կից է Ազգային ժողովի շենքին:
Պ. Ք.