Խստաշունչ ձմեռն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերել նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններումՙ սառը դասասենյակներ, ցածր հաճախելիություն, կապված շնչառական ուղիների հիվանդությունների, կարմրուկի ու ջրծաղկի հետ եւ մի շարք այլ պրոբլեմներ, որոնք հիմք են դարձել մարզպետարանների ու Երեւանի քաղաքապետարանի հանրակրթական վարչությունների համար դիմելու ՀՀ կրթության եւ գիտության նախարարինՙ երկարաձգելու ձմեռային արձակուրդը: Վերը նշված առաջարկությունների եւ նախարարության հանրակրթության վարչության եզրակացության հիման վրա նախարար Սերգո Երիցյանի հրամանագրով դպրոցականների (2-10-րդ դաս.) գարնանային (մարտի 21-27-ը ներառյալ) արձակուրդը միավորվել է ձմեռային արձակուրդին եւ տեւելու է դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը: Առաջին դասարանցիների արձակուրդը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 6-ը, իսկ գարնանային արձակուրդըՙ մարտի 21-27-ը ներառյալ:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ