«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2005-01-14 | #5, 2005-01-15 | #6, 2005-01-18


«ԱՐՄԵՆՏԵԼ» ԳՆԱԼԻՍ ԹՈՒՂԹ ՏԱՐԵՔ

Եթե շուկա գնում են պայուսակներով, ապա «Արմենտել» պետք է գնալ մաքուր թղթերովՙ հեռախոսային խոսակցությունների հաշիվները եւ վերծանումները վերցնելու համար: Ազատության 24/1 հասցեումՙ «Արմենտելի» սպասարկման բաժնում հունվարի 17-ին, ժամը 11-ի սահմանում դեռ թուղթ չկար, որ քաղաքացիները կարողանային վերցնել իրենց վերծանումները: «Արմենտելի» աշխատողներից տեղեկացանք, որ արդեն 4 օր թուղթ չունեն:

Սպասարկման բաժնում քաղաքացիները հերթ էին կանգնում երկու անգամ: Երկրորդ անգամ արդեն նրանց ձեռքին A4 չափսի սպիտակ թղթեր էին, որ ձեռք էին բերել դրսում կանգնած պահակիցՙ հատը 20 դրամով: Ոմանք էլ դժգոհելով հեռանում էին: Տնօրեն Կարո Առաքելյանի տեղում չլինելու պատճառով չկարողացանք պարզել պատճառը: Իսկ սպասարկման բաժնի աշխատողները շատ բարյացակամ պատասխանում էին. «Թուղթ չունենք, վերցրեք պահակի մոտից»:

ԱՇՈՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4