Հունվարի 8-13-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 9 մլրդ 823 մլն դրամով եւ հունվարի 13-ին կազմել 123 մլրդ 962 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 258 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 10 մլրդ 81 մլն դրամով:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 1 մլրդ 535 մլն դրամով եւ հունվարի 8-ին կազմել 283 մլրդ 638 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 3 մլրդ 961 մլն դրամով, կազմելով 94 մլրդ 608 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 1 մլրդ 670 մլն դրամով եւ կազմել 32 մլրդ 138 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները աճել են 2 մլրդ 135 մլն դրամով եւ կազմել 15 մլրդ 297 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 961 մլն դրամով եւ կազմել 141 մլրդ 595 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 75 մլրդ 596 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1 մլրդ 41 մլն դրամով), ժամկետայիններըՙ 65 մլրդ 999 մլն դրամ (աճըՙ 920 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Հունվարի 8-13-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 4 մլրդ 700 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով:
Նշված ժամանակահատվածում կնքվել են 1,040,670,844 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ 4,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Հունվարի 8-13-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 1,56 տոկոսովՙ 493,37 դրամից հասնելով 501,20 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 54,712 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 493,47 դրամ:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն