«Ղարաբաղում Դաշնակցությունն անցել է ընդդիմության շարքերը» հրապարակման մեջ (12 հունվարի, «Ազգ») տեղ է գտել անճշտություն: Մենք գրել էինք, որ «Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում Դաշնակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանը հաղթել էր իշխանությունների պաշտպանած թեկնածուին»: Քաղաքապետը զանգահարեց եւ տեղեկացրեց, որ ինքը Դաշնակցության ներկայացուցիչ չէ, այսինքնՙ ՀՅԴ անդամ չէ: Պարզապես ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանել է նրա թեկնածությունը:
Պրն Աղաբեկյանին անհարմարություն պատճառելու համար հայցում ենք նրա ներողամտությունը: