ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Դեկտեմբերի համեմատ ցուցակում փոփոխությունները չնչին են: Հայաստանի հավաքականը 402 վարկանիշով 120-րդ տեղում էՙ նախորդ ամսվա համեմատ նահանջելով մեկ հորիզոնականով: Ցուցակում ամենամեծ առաջընթացն ունեցել է Եթովպիայի հավաքականըՙ վեր բարձրանալով 20 հորիզոնականով: Այժմ եթովպացիները 368 միավորով 131-րդ տեղում են:
Անփոփոխ է մնացել լավագույն տասնյակը, որտեղ իրենց դիրքերն են պահպանել Հայաստանի հավաքականի մրցակիցներ Չեխիայի եւ Հոլանդիայի ընտրանիները: Ռումինացիները մեկ աստիճան վեր են բարձրացել եւ 664 միավորով 28-րդն են: Ֆինները պահպանել են իրենց դիրքը (43-րդ տեղ), իսկ մակեդոնացիներն (93-րդ տեղ) ու Անդորրայի հավաքականը (141-րդ տեղ) նահանջել են համապատասխանաբար մեկ եւ երեք հորիզոնականով:
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ ԱՊՀ ու մերձբալթյան երկրների հավաքականների ցուցանիշները:
1. Բրազիլիա | 842 |
2. Ֆրանսիա | 791 |
3. Արգենտինա | 785 |
4. Չեխիա | 777 |
5. Իսպանիա | 764 |
6. Հոլանդիա | 757 |
7. Մեքսիկա | 753 |
8. Անգլիա | 751 |
9. Պորտուգալիա | 747 |
10. Իտալիա | 738 |
32. Ռուսաստան | 651 |
47. Ուզբեկստան | 598 |
57. Ուկրաինա | 580 |
66. Լատվիա | 560 |
68. Բելառուս | 554 |
80. Էստոնիա | 525 |
92. Թուրքմենստան | 478 |
100. Լիտվա | 472 |
106. Վրաստան | 455 |
115. Ադրբեջան | 431 |
116. Մոլդովա | 428 |
120. Հայաստան | 402 |
135. Տաջիկստան | 354 |
149. Ղազախստան | 313 |
152. Ղրղզստան | 293 |