«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2005-01-20 | #9, 2005-01-21 | #10, 2005-01-22


ԱՅԺՄ ԷԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Մովսիսյանը, որ «Մոսկվա» ակումբի կողմից տրանսֆերի էր հանվել, գոլով նշանավորեց նորամուտը Վլադիկավկազի «Ալանիայի» կազմում: Մովսիսյանը փորձաշրջանի է մեկնել Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալանիա»: Նա մասնակցել է արգենտինական «Արգենտինիոս Խունիորս» թիմի հետ ընկերական հանդիպմանը: Այդ խաղի 51-րդ րոպեին Մովսիսյանը բացել է հաշիվըՙ նպաստելով թիմի վերջնական հաղթանակին (2-1): Մովսիսյանից բացի, ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ազգային հավաքականի մեկ այլ խաղացողՙ Ալբերտ Սարգսյանը, որի հետ պայմանագրի ժամկետը լրանում է հունվարին:

Հիշեցնենք, որ մինչ Մովսիսյանը, «Ալանիայում» փորձաշրջան էին անցել ՀՀ հավաքականի եւս երեք ֆուտբոլիստներՙ Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանն ու Ռոմիկ Խաչատրյանը: Թադեւոսյանն ու Խաչատրյանը նույնիսկ գոլի հեղինակ էին դարձել, սակայն թիմի մարզիչները նրանց խաղը չէին հավանել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4