ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մինվոդի-Երեւան» չվերթով հայրենիք են արտաքսվել Հայաստանի 6 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկյան շրջանի տարածքում:
Ինչպես հայտնել են Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ միգրացիոն հսկողության բաժնում, նրանք բոլորը ՌԴ էին ժամանել աշխատանք փնտրելու եւ աշխատում էին շինարարության ոլորտում: Արտաքսումը կատարվել է դատարանի որոշմամբՙ ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 18.8-րդ հոդվածին համապատասխան: