«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2005-01-21 | #10, 2005-01-22 | #11, 2005-01-25


ՌԱԳԻՊ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՀԱՅՑ

Ստամբուլի դատական իշխանությունները երկու նոր դատական հայց են ներկայացրել «Բելգի» հրատարակչատան տնօրեն Ռագիպ Զարաքոլուի դեմՙ մեղադրելով նրան հետեւյալ երկու գրքերը հրատարակելու մեջ:

Առաջինը Ջորջ Ջերջյանի գիրքն է «Պատմությունը կձերբազատի մեզ բոլորիս» վերնագրով, որտեղ ակնարկ կա, որ հանրապետության հիմնադրման օրերին Աթաթուրքի շուրջ մարդիկ կային, որոնք պատասխանատու էին 1915-ի հայկական տեղահանությունների համար:

Երկրորդը լրագրող Զուլքուֆ Կիսանաքի «Կորած գյուղեր» գիրքն է, որը պատմում է 14 քրդական գյուղերի մասին, որտեղից 1990-95 թթ. բռնի էվակուացվել են տեղի բնակիչները: Գյուղացիների պնդումները, որ թուրքական պետությունն է կանգնած այդ բոլորի հետեւում, վիրավորանք են համարվել թուրքական հանրապետության, իսկ առաջին գրքի առթիվ, նաեւ Աթաթուրքի հիշատակի համար: Հրատարակչին հետապնդում են թուրքական քրեական օրենսգրքի 159 հոդվածի համաձայն, հաղորդում է Միհրան Թումաջանը «Արմինյն նյուս նեթուորքից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4