Հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան նվազել է 7 մլրդ 245 մլն դրամով եւ հունվարի 20-ին կազմել 116 մլրդ 717 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 352 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները` 6 մլրդ 894 մլն դրամով:
Հունվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 2 մլրդ 194 մլն դրամով եւ հունվարի 14-ին կազմել 281 մլրդ 444 մլն դրամ (ընդգրկված են 20 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 4 մլրդ 905 մլն դրամով, կազմելով 89 մլրդ 703 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 914 մլն դրամով եւ կազմել 31 մլրդ 224 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 154 մլն դրամով եւ կազմել 15 մլրդ 143 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 3 մլրդ 779 մլն դրամով եւ կազմել 145 մլրդ 374 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 77 մլրդ 267 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1 մլրդ 671 մլն դրամով), ժամկետայիններըՙ 68 մլրդ 107 մլն դրամ (աճըՙ 2 մլրդ 108 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 1 մլրդ դրամի 26-շաբաթյա ՊՊՙ 4,3352 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել է 600 մլն դրամի 49-շաբաթյա ՊՊՙ 6,7101 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Նշված ժամանակահատվածում կնքվել են 976,839,942 դրամի հակադարձ ռեպո-համաձայնագրերՙ 4,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել 1,156,934,631 դրամի ռեպո-համաձայնագրերՙ 3,75 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 4 մլրդ 450 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 4 մլրդ 700 մլն դրամի ավանդՙ տարեկան 1,75 տոկոս տոկոսադրույքով:
Արտարժույթի շուկա
Հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 1,70 տոկոսովՙ 501,80 դրամից հասնելով 493,43 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 42,888 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 498,87 դրամ:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն