ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 00:10-ին Ինդոնեզիայի Պալու քաղաքից 40 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ: Նախնական տվյալներով, Պալու քաղաքում ավերվել է 30 շինություն: ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնեցին, որ նույն օրը, ժամը 02:38-ին Միջերկրական ծովում Անթալիա (Թուրքիա) քաղաքից 138 կմ հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 7 բալ: