Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը, ըստ ադրբեջանական մամուլի, դեկլարատիվ է որակել հունվարի 25-ի ԵԽԽՎ բանաձեւը: «Մ. Նահանգները, ի տարբերություն ԵԽԽՎ ընդունած դեկլարատիվ հայտարարության, ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գործում», ասել է Հարնիշը:
Բաքվի «Ենի զաման» օրաթերթը գրում է, որ դեսպանը փաստացի կրկնել է մի քանի օր առաջվա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանից հետո ԱՄՆ-ը երկրորդ երկիրն է, որը մարդասիրական օգնություն է տրամադրում ԼՂ կառավարությանը: Մասնավորապես Հարնիշն ասել է, որ ԱՄՆ-ը օգնել եւ շարունակելու է ֆինանսական օգնություն տրամադրել ԼՂ-ին:
Այս մասին մեր մեկնաբանությունը կարդալ 8-րդ էջում: