ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով զեկուցող Դեւիդ Աթկինսոնը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը Ղարաբաղի դեպքում չի կարող գործադրվել: «Եթե կողմերը համաձայնության գան գործող սահմանները փոփոխելու հարցում, ինչպես դա եղել է Չեխիայի եւ Սլովակիայի դեպքում, եթե Ադրբեջանի կառավարությունը համաձայնի Ղարաբաղի ժողովրդի անկախության պահանջին, ապա դա մենք կընդունենք: Սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները երբեւիցե չեն համաձայնի Ղարաբաղի պահանջին: Եվրոխորհուրդը, ինչպես նաեւ միջազգային մյուս կազմակերպությունները չեն կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ պատճառով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը Ղարաբաղի դեպքում չի կարող կիրառվել», ասել է բրիտանացի խորհրդարանականը: