Խիստ տպավորիչ հանդիսություններով եւ արարողություններով երեկ Լեհաստանում հարգանքի տուրք մատուցվեց Օսվենցիմի զոհերի հիշատակին, Կարմիր բանակի կողմից վերջինիս ազատագրման 60-ամյակի կապակցությամբ: Կրակովի թատրոնում «Թող ապրի իմ ժողովուրդը» կարգախոսի ներքո տեղի ունեցավ միջազգային համաժողով, որը բացեց Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկին: Ելույթ ունեցան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Իսրայելի նախագահ Մոշե Կացավը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մ. Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին եւ ուրիշներ, դատապարտելով նացիզմի հանցագործությունները մարդկության դեմ: Համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Կեսօրից հետո պետական եւ այլ պատվիրակությունները մասնակցեցին Օսվենցիմիՙ նախկին համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում կայացած սգո հանդիսություններին եւ մոմավառությանը: