«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Երեկ Աժ Հանրապետական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ու անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը դիմել են Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանին: «Խնդրում ենք հաշվի առնել, որ Արմեն Ավետիսյանը նախկինում դատված չի եղել, մասնակցել է արցախյան ազատամարտին, իր խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխաներ...»: Վերոնշյալ հանգամանքները նկատի առնելով` պատգամավորները միջնորդում են Ա. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել մեկ այլ խափանման միջոցով կամ ծայրահեղ դեպքում կիրառել այլընտրանքային խափանման միջոց` անձնական երաշխավորություն:

Նրանք երաշխավորել են, որ ազատության մեջ Արմեն Ավետիսյանը չի խուսափի քննությունից եւ չի խոչընդոտի գործի քննությանը: Պարտավորվել են վճարել նաեւ համապատասխան դրամական մուծում օրենքի պահանջով:

Այս բովանդակությամբ 2 դիմումները Արմեն Ավետիսյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը հանձնել է Երեւան քաղաքի դատախազություն: Այս մասին «Ազգին» տեղեկացրեց Արմեն Ավետիսյանի շահերի պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը:

Երեկ «Հայ արիական միաբանությունը» բողոքարկել է նաեւ դատարանի վճիռը Արմեն Ավետիսյանին ներկայացրած մեղադրանքի վերաբերյալ:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4