«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2005-01-27 | #14, 2005-01-28 | #15, 2005-01-29


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Թեթեւագույն քաշում (50,8 կգ) IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը բանակցություններ է վարում բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրող Խորխե Արսեի (48,9 կգ քաշային կարգ) ներկայացուցիչների հետ: Ղումաշյանի համոզմամբ, վերջինս Դարչինյանին արժանի մրցակից կլինի, սակայն վերջին 6 մենամարտերում նրա անձնական քաշը զգալիորեն աճել էՙ հասնելով 57 կգ-ի: Եթե հաջողվի կարգավորել բոլոր հարցերը, ապա Դարչինյան-Արսե մենամարտը կանցկացվի մարտի 19-ին Էրիկ Մորալեսի եւ Մենի Պակյաոյի մենամարտի հետ ընդգրկված շոու ծրագրի շրջանակներում:

Հակառակ դեպքում նախատեսվում է մենամարտեր ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ (IBF-ի վարկանիշային ցանկում 12-րդը, WBC-ի ցանկումՙ 8-րդը): Այդ մենամարտից հետո հնարավոր է Դարչինյանը մրցավեճի բռնվի WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Լորենցո Պարոյի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4