ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 28-ի առավոտյան երկու զինված անձինք, որոնցից մեկըՙ խլացուցիչով հրազենով, ավազակային հարձակում են կատարել Երեւանի Աբովյան փողոցի «Ուռենի» ոսկերչական իրերի խանութի վրա: «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնի դարձավ, որ խանութում այդ պահին գտնվել են խանութի երեք աշխատակիցներ, տուժողներ չեն եղել, հանցագործները խանութից գողացել են մեծ արժեք կազմող իրեր:
Խանութը դեպքից հետո շրջապատված էր ոստիկանության ուժերով, տեղում կատարվում էր քննություն, եւ, ըստ ամենայնի, քրեական գործ է հարուցված, չնայած ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից որեւէ տեղեկություն մեզ չհաջողվեց ստանալ: