«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2005-01-28 | #15, 2005-01-29 | #16, 2005-02-01


ԱՐՁԱԳԱՆՔ ԿԲ-ԻՑ

Ձեր թերթի հունվարի 29-ի «Փակված կամ կասեցված փոխանակման կետերը հանգստյան օրերին «վերակենդանանում են» հոդվածի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

Այս տարվա հունվար ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նախկինում լիցենզիաներ կորցրած 19 փոխանակման կետի կրկին տրամադրվել են արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ: Սրանով էլ պայմանավորված է Տիգրան Մեծի եւ Կասյան փողոցներում գործող փոխանակման կետերի քանակի աճը:

Ներկայիս օրենսդրության մեջ չկա որեւէ դրույթ, որը սահմանափակում է լիցենզիան ուժը կորցրած փոխանակման կետի կրկին լիցենզավորումը: Սակայն այս տարվա հուլիս ամսին ուժի մեջ է մտնելու վերանայված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում է ավելի խիստ պատժամիջոցներ եւ պատասխանատվություն մասնագիտացված անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի (այդ թվումՙ Կենտրոնական բանկի կանոնակարգերի) պահանջները խախտելու համար: Մասնավորապես, փոխանակման կետը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից երեք տարվա ընթացքում իրավունք չի ունենա որեւէ կերպ իրականացնել արտարժույթի առուվաճառքի գործառնությունները:

Միաժամանակ, փոխանակման կետերի տարածքային կենտրոնացումները վերացնելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետոՙ փետրվար ամսվա ընթացքում լիցենզավորվող փոխանակման կետերը պետք է գտնվեն իրարից առնվազն 50 մետր հեռու:

ՀՀ ԿԲ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4