«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան այցի արդյունքներն ամփոփելիս երեկ հայտարարել է, որ Մոսկվան ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Նրա խոսքով, Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերջին ամիսներին եւ զբաղվել է ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման հարցով, հաշվի առնելով Պրահայի գործընթացը:

Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր պաշտոնակից Էլդար Մամեդյարովի հետ զրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանն ինքնուրույն պետություն է եւ ինքն է որոշում ում հետ համագործակցել: Նա նաեւ նշել է, որ Մոսկվայի եւ Բաքվի կապերը զարգանում են կայուն ճանապարհով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4