Փետրվարի 7-9-ը ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, պարոն Հասան Ռոհանիի հրավերով կմեկնի Իրան:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումեր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: