«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻՆ

Նյու Յորքից Ֆլորանս Ավագյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում հաղորդում է, որ հունվարի 27-ին «Արարատ» պարբերականի անձնակազմը հարգանքի տուրք է մատուցել Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնում ազգային գրական եւ երաժշտական կյանքին նվիրված մշակ Հակոբ Ասատուրյանին: Կեսարիայի մոտիկ գյուղերից Չոմակլուում ծնված Ասատուրյանը 2003 թ. օգոստոսի 11-ին իր մահկանացուն էր կնքել 100 տարեկանում: Այդ գյուղի 331 հայերից ընդամենը 29 հոգի է փրկվել, ներառյալ Հակոբ եւ Աղավնի Ասատուրյանները: Այդ ամենի մասին նա գրել է իր պատմվածքներում, որոնք հետագայում ամփոփվել են իր «Հովակիմի թոռները» գրքում: Այդ գրքից բավական մեծ հատված տպագրվել էր անցյալ տարվա գարնանը լույս տեսած «Արարատի» բացառիկում, որը հեղինակի հիշատակը հավերժացնելու նպատակ էր հետապնդում: 1965-ին այդ հատորն արժանացավ Բեյրութի Թեքեյան մշակութային միության մրցանակին: Հեղինակել է նաեւ այլ գրքեր:

Բացի իր գրական գործունեությունից (նա հիմնել է «Նոր գիր» գրական շրջանակը 1936-ին), նա նաեւ հիանալի երաժիշտ էր եւ իր գեղեցիկ ձայնով հիացնում էր Նյու Յորքի, Ֆինլանդիայի եւ Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4