Երկու տարբերՙ «North Adams» եւ «North eastern» համալսարաններից որպես գործարար վկայված Արա Հակոբյանն անցյալ տարվա նոյեմբերի վերջերին Չելմսֆորդի հանրային գրադարանում բացել է նկարների իր անհատական ցուցահանդեսը «Աբստրակտն ու ավանդականը» խորագրի ներքո:
Արան, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, նկարչությամբ զբաղվում է արդեն 25 տարի, բայց միայն 2003-ին առաջին անգամ իր կտավները ցուցադրել է հուլիսի 4-ին, Չելմսֆորդի Արվեստի ընկերության 36-րդ տարեկան ցուցահանդեսում եւ գրավել առաջին մրցանակը: