«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

451 թ. մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատքի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Վարդանանց տոնին բոլոր եկեղեցիներում մատուցվում է սբ. պատարագ: Այդ օրը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է: Սբ. պատարագից հետո մայր տաճարում եւ բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում է հայրապետական մաղթանք-աղոթք հայոց հայրապետի համար: Այդ օրը նաեւ Վարդան անունը կրող մարդկանց անվանակոչության օրն է:

Ինչպես տեղեկացանք Արարատյան թեմի մամլո դիվանից, տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական շարժումը կազմակերպում է քայլերթՙ խաչի թափոր Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցուց դեպի Սբ. Վարդան Մամիկոնյանի արձան: Առավոտյան երիտասարդները Սբ. Զորավոր եկեղեցում կմասնակցեն պատարագին, որից հետո ժամը 12.30-ին կսկսվի քայլերթը: Խաչի թափորը կշրջի քաղաքի կենտրոնական փողոցներով, անցորդներին կբաժանվեն թերթոններ տոնի խորհրդի մասին: Քայլերթի վերջում տեր հայրը հավաքվածներին կպատմի օրվա խորհրդի մասին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4