Իտալիայից ստացանք ցավալի լուրըՙ վախճանվել է մեր տաղանդավոր արվեստագետներից մեկըՙ քանդակագործ, նկարիչ Նվարդ Զարյանը: Մեծանուն գրող Կոստան Զարյանի եւ դաշնակահար Թագուհի Շահնազարի դուստրը ծնվել է 1917-ին, Ֆլորենցիայում: Սովորել է Միլանի, Վենետիկի, Հռոմի գեղարվեստական տարբեր ակադեմիաներում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվումՙ նաեւ անհատական: Արժանացել է մի շարք երկրների կարեւոր մրցանակների: 1964 թ. Երեւանում մեծ հաջողություն է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը:
Ավելի մանրամասնՙ մեր հաջորդ համարում կարդալ արվեստաբան, գրականագետ Յուրի Խաչատրյանի հոդվածը: