Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ մի շարք նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հայաստանի թեմերում եւ վանքերում:
Տ. Իգնատիոս աբեղա Մալխասյանը նշանակվել է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ: Տ. Վռամ աբեղա Ղազարյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմումՙ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Զավեն աբեղա Հակոբյանը նշանակվել է Նորավանքումՙ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Պետրոս քահանա Մայիլյանը ծառայության է կոչվել Արարատյան հայրապետական թեմումՙ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը նշանակվել է Սուրբ Գեղարդավանքումՙ որպես հոգեւոր սպասավոր: Տ. Գրիգոր ավագ քահանա Տերտերյանը ծառայության է կոչվել Սուրբ Գայանե վանքումՙ որպես հոգեւոր սպասավոր: Տ. Գուրգեն ավագ քահանա Աշուրյանը նշանակվել է Արմավիրի թեմումՙ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը որպես վանահայր եւ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանն իբրեւ հոգեւոր սպասավոր ծառայության են կոչվել Սուրբ Շողակաթ վանքում:
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ