ՀԲԸՄ-ի հովանավորած կամերային նվագախումբն իր գոյության 3-ամսյա տարեդարձը նշեց Ստեփանակերտում վերջերս պաշտոնական անդրանիկ համերգով, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Գեւորգ Մուրադյանը, որը Երեւանից մի խումբ նվագողների հետ մեկնելով Ստեփանակերտ, հիմնադրել է այդ նվագախումբը սեպտեմբերին: Ղարաբաղի կառավարությունը մեծապես օժանդակում է նվագախմբին, որը ծրագրում է գարնանը ելույթով հանդես գալ նաեւ Երեւանում: