«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2005-02-02 | #18, 2005-02-03 | #19, 2005-02-04


«ՑՆՑՈՂ ՔԱՅԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ»

Այս առաջարկով «Հյուրիեթի» փետրվարի 3-ի համարում հանդես է եկել Թուրքական պատմական ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Յուսուֆ Հալաջօղլուն: Նա միաժամանակ թուրքական իշխանություններից պահանջել է Հայոց ցեղասպանության պնդումների առնչությամբ դիմել ՄԱԿ-ի միջնորդությանը:

Հալաջօղլուն վերհիշելով ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի գլխավորությամբ բազմաթիվ երկրներում, ասել է. «Ստեղծված իրավիճակում Թուրքիան պետք է ցնցող քայլ կատարի: Մենք արտգործնախարարությանը առաջարկ ենք արել: Պետք է բանակցությունների սեղանի շուրջ հրավիրել այն պետությանը, որն արտահայտվում է ցեղասպանության մասին եւ առաջարկել նրան. «Ապացուցե՛ք, որ ընդունենք»: Այսպիսի հակաքայլի դեպքում Թուրքիան հաջողությամբ հետ կմղի հանիրավի հարձակումները, ոչ մի պետություն չի համարձակվի նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, եւ այդ հակաքայլն աշխարհում լուրջ տպավորություն կգործի»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4